tg-me.com/infocomm/61588
Last Update:
❗️Միքայել արք․ Աջապահյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել նաև 2025 թ․ հունիսի 21-ին, ԶԼՄ ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը։ Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։
🔸 «[...] Միքայել (Գևորգ) Աջապահյանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները։
📌 Այդ հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում «Սրբազան պայքար» անվանումով շարժման կողմից իշխանության առերևույթ զավթման և ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում, ինչի վերաբերյալ ՀՀ իրավապահ մարմինները տևական ժամանակ իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ», - նշված է հայտարարությունում։
🔗 Կարդալ ավելին
BY Infocom
Warning: Undefined variable $i in /var/www/tg-me/post.php on line 283
Share with your friend now:
tg-me.com/infocomm/61588